|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լիլեհամերում ընթացող պատանեկան ձմեռային երկրորդ Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը դահուկավազք կրոսի 1500 մետր ազատ ոճում չհաղթահարեց կիսաեզրափակչի արգելքը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Որակավորման փուլը հաղթահարելուց հետո Միքայելյանը մրցեց 3-րդ ենթախմբում, որտեղ 3 րոպե 18 վայրկյան արդյունքով իր ենթախմբում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: Առաջին տեղ զբաղեցրած մարզիկին Միքայելյանը զիջել է 12 վայրկյան:
Հայ դահուկորդը չընդգրկվեց եզրափակիչ դուրս եկած 10 դահուկորդների թվում: