|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց գույք օտարելու մասին որոշում, ըստ որի` նախատեսվում է պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված 5 միավոր անշարժ գույքը ներկայացնել օտարման՝ մրցույթով:
«Այս 5 միավոր գույքը 2015թ. ընթացքում ներկայացվել է օտարման՝ մրցույթով, կազմակերպվել են մի շարք մրցույթներ, որոնց ընթացքում դրանք չեն օտարվել հայտ չլինելու պատճառով: Հիմա նորից փորձում ենք օտարել»,- ասաց Արման Սահակյանը:
«Հիմա արժեքը նորից իջեցվելու է՞»,- հարցրեց Հովիկ Աբրահամյանը:
Արման Սահակյանը պատասխանեց, որ գույքի արժեքը առաջարկվում է իջեցնել 75 տոկոսով:
Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց. «Սա Շենգավիթի Արցախի փողո՞ցն է, որին հայտ չի ներկայացվել... Հետաքրքիր է»: