|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ադրբեջանը նպատակ ունի, իսկ մենք` ոչ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը եւ նշեց, որ Ադրբեջանը ցանկանում է վերականգնել իր «տարածքային ամբողջականությունը» եւ, այդ միֆն օգտագործելով, փորձում է կոնսոդիլացնել կոնֆլիկտներ ունեցող բոլոր երկրներին ու ընդհանուր շահեր գտնել: Հակառակ սրան` մեզ մոտ խնդրի կարեւորությունը բավականաչափ չի գիտակցվում:
«Մենք ունենք գավառական պատկերացումներ: Որեւէ պաշտոնատար անձի գալուց բոլորս իրար ենք խառնվում, եւ հենց նա գնում է, անմիջապես հանգստանում ենք: Մեր պատկերացումները բավականին պրիմիտիվ են»,- հայտարարեց քաղաքագետը:
Անդրադառնալով Ադրբեջանի` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալուն, Բոզոյանը նկատեց, որ մեր ԱԳՆ-ի սխալները մեկ օրվա պատմություն չունեն. հասկանալի է, որ ԱԳՆ-ն վերջին պահին ոչինչ անել չէր կարող եւ պետք է նախապես մտածեր այդ մասին:
Խոսելով Սփյուռքի մասին` քաղաքագետը հավաստիացրեց` Սփյուռքի հետ մեր հարաբերությունները փչացան տխրահռչակ «ֆուտբոլային քաղաքականության» պատճառով: «Սփյուռքին օտարել ենք մեզանից, մեզ այլ աչքով են նայում, աշխարհում մենք այնպիսի տպավորություն ենք ստեղծել, թե կիսասոված, մեռնող ժողովուրդ ենք, որ հազիվ կարողանում ենք փախչել երկրից»,- հավելեց քաղաքագետը: