|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիան ու «Իսլամական պետություն»-ը գաղտնի բանակցություններ են վարում, քննարկում մաքսանենգ մատակարարումների նոր տարբերակներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Московский комсомолец-ին տված հարցազրույցում:
«Թուրքիայի կողմից շարունակվում են խոսակցությունները սիրիական տարածքում անվտանգության գոտի ստեղծելու մասին, որը ազատ կլինի ԻՊ-ից: Բոլորն են հասկանում, որ խոսքը երկու քրդական անկլավների սահմանի միջև ընկած հատվածի մասին է: Քրդական ուժերի միավորումը Թուրքիան համարում է իր համար բացարձակ անընդունելի գոնե այն պատճառով, որ դա կխանգարի Թուրքիային` կապ հաստատել Սիրիայի զինյալների հետ ու նրանցից ստանալ մաքսանենգ մատակարարումներ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
«Կան տեղեկություններ այն մասին, որ ԴԱԻՇ-ի ղեկավարությունը շարունակում է գաղտնի շփումները թուրքական ղեկավարության հետ: Նրանք քննարկում են գործողությունների տարբերակներ ներկայիս պայմաններում, երբ մեր ռազմատիեզերական ուժերի հարվածներով մաքսանենգության ավանդական երթուղիները լրջորեն սահմանափակվել են»,- ասել է Լավրովը: