|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Վան քաղաքում հակաքրդական գործողությունների ժամանակ ոստիկանները հերթական անգամ անչափահասների վրա են կրակել:
Ըստ Demokrathaber-ի՝ Հաջը Բեքիր թաղամասում թուրք ոստիկանների կրակոցների հետևանքով ծանր վիրավորվել են 13-16 տարիքի Սուաթ Օրհանը, Ուղուր Քուրթն ու Դյունդար Աջարը:
Տեղեկությունների համաձայն՝ ոստիկանները զրահապատ մեքենաներից կրակ են բացել խաղաղ բնակչության ուղղությամբ, ինչի հետևանքով էլ վիրավորներ են գրանցվել: Հիվանդանոց տեղափոխված անչափահասների առողջական վիճակը մնում է կայուն ծանր: