|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևանի «Միկա»-ն պայմանագիր է ստորագրել 24-ամյա սերբ պաշտպան Միլոշ Կովաչևիչի հետ: Հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Մինչ այդ Կովաչևիչը հանդես էր գալիս լիտվական «Սուդուվա» թիմում: Նա խաղացել է նաեւ սերբական «Մլադոստ», «Հայդուկ» և «Նովի Սադ» թիմերում, ինչպես նաեւ Չեռնոգորիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականում:
Կրկին «Միկա»-ում հանդես կգա պաշտպան Վարդան Մովսիսյանը, որը ընթացիկ առաջնության առաջին հատվածն անցկացրել է «Բանանց»-ում:
Ակումբը խզել է պայմանագիրը կիսապաշտպան Նարեկ Բալայանի հետ: