|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Ալաշկերտ» ակումբը մեկամյա պայմանագիր է ստորագրել չորս ֆուտբոլիստի հետ։ Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմ է հրավիրվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը։ Վերջինիս տրանսֆերային իրավունքները պատկանում էին Չեխիայի Պլզեն քաղաքի «Վիկտորիա » ակումբին։ Ֆուտբոլիստը փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը «Վիկտորիա»-ի հետ և այս մրցաշրջանում կպաշտպանի «Ալաշկերտ»-ի գույները''։ Մեր ակումբը համալրել են նաև Էդգարի կրտսեր եղբայրը՝ Գոռը, և պաշտպան Արման Հովհաննիսյանը։ Վերջիններս նախորդ մրցաշրջանում հանդես էին գալիս «Փյունիկ»-ում։ «Ալաշկերտ»-ի չորրորդ ձեռքբերումը Տիգրան Գրիգորյանն է, ով, ըստ էության, վերադարձել է հարազատ ակումբ։