|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսեց մարտի 1-ին Ազատության հրապարակում կայանալիք համահայկական հանրահավաքի մասին:
Հարցին, թե ինչպիսի՞ն է լինելու ընդդիմության, ավելի կոնկրետ` Ազատության հրապարակում հավաքվածների ճակատագիրը, նա պատասխանեց, որ անհանգստացած է նրանց ճակատագրով, նրանց կայացման հարցով: ՀՀԿ-ականը նշեց նաև, որ առաջիկայում նախատեսված հանրահավաքն անարդյունք միջոցառում է:
«Լինելու է այն, ինչ եղել է նախորդների ժամանակ: Դրանք անպտուղ, անարդյունք միջոցառումներ են: Մենք անհանգստացած են նրանց համար: Եղանակն անբարենպաստ է, ու բավական թվով մարդիկ կարող է դուրս չգան: Այդքան չարչարվելուց հետո համապատասխան մասսա չի հավաքվի»,- ասաց ՀՀԿ-ականը:
Հարցին` համոզվա՞ծ եք, որ համապատասխան մասսա չի լինելու, Բաղդասարյանը պատասխանեց, որ նման կարծիք է կազմել` մարդկանց տրամադրություններին հետևելով:
«Որևէ ջանք չի գործադրվելու, ինչպես նախորդ անգամները: Այս անգամ ևս նման հարցերով չենք հետաքրքրվում ու ժամանակ էլ չունենք` մարդկանց իրենց աշխատանքից շեղելու համար»,- ընդգծեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: