|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այս գիշեր կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում: Նախնական տեղեկություններով` կա 2 զոհ եւ 1 վիրավոր: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Ըստ Shamshyan.com-ի՝ մահացածներն են 40-ամյա Արտյոմ Սասունի Խամոյանը և 49-ամյա Վարդգես Հայկի Գալստյանը, իսկ վիրավորը սպանվածներից մեկի՝ Ա. Խամոյանի եղբոր որդին է՝ 32-ամյա Արման Սասունիկի Խամոյանը: Նշված անձինք բնակվում են նույն գյուղում:
Ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցները նշված սպանությունները կատարելու կասկածանքով ոստիկանության Թալինի բաժին բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ` 35-ամյա Սեդրակ Հենրիկի Ղազարյանին, ում մոտ հայտնաբերվել է «Վինչեստր» տեսակի հրացան: Դեպքի հանգամանքները պարզվում են: