|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հանրակրթական դպրոցներում երեկվանից վերսկսել են ուսումնական գործընթացը: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ մինչև դասերի սկսվելը շրջաբերականներ էին ուղարկվել դպրոցների տնօրեններին, որ երկու օր առաջ դասարանները ձեռուցվեն:
Հովհաննիսյանի հավաստմամբ` դասապրոցեսն ընթանում է նորմալ հունով, սակայն Արմավիրի 10 դպրոցներում դասերը չեն վերսկսվել, պատճառը ջեռուցումն է:
«Բանն այն է, որ այդ դպրոցները ջեռուցվում են հեղուկ վառելանյութով, և ի վիճակի չեն եղել կանխավ ջեռուցել դասարանները: Վերոհիշյալ դպրոցներում դասերը կվերսկսվեն մյուս շաբաթվանից»,- ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ բաց թողնված դասերը կլրացվեն ինչպես մյուս դպրոցներում` գարնանային արձակուրդների և հավելյալ դասաժամերի հաշվին: