Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-02-02 10:36
Հասարակություն

Ազդանշանային համակարգը միացավ, գողերը դիմեցին փախուստի

Ազդանշանային համակարգը միացավ, գողերը դիմեցին փախուստի

Հունվարի 29-ին` ժամը 06.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի թիվ 14 հասցեում գտնվող ոսկու խանութի դուռը կոտրել են:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ, դռան ապակին և փականները կոտրելով, մտել են ոսկու խանութ, սակայն ձայնաազդանշանային համակարգը միանալու պատճառով՝ դիմել են փախուստի:

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները պարզել են, որ գողության փորձը կատարել են 1975 թ. ծնված Արսեն Հ.-ն և 1991 թ. ծնված Անդրանիկ Փ.-ն, ովքեր հայտնաբերվել, բերման են ենթարկվել բաժին և ներկայացվել քննչական վարչություն, որտեղ տվել են խոստովանական բացատրություններ:
Քննությունը շարունակվում է: