|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Ֆարուք Չաթուրօղլուն խորհրդարանական քննարկումների ժամանակ անդրադարձել է քրդական հարցին՝ նշելով, թե Թուրքիայում ոչ թե քրդական, այլ հայկական հարց կա:
Ըստ Aktifhaber-ի՝ Չաթուրօղլուի խոսքով՝ «հայերը դավաճանել են Օսմանյան կայսրությանն ու թիկունքից հարված հասցրել»: «Թուրքիայում ոչ թե քրդական, այլ հայկական հարց կա»,- հայտարարել է նա:
Կայքին հետաքրքրել է նաև, թե Չաթուրօղլուի հայտարարություններին ինչպես կարձագանքեն ԱԶԿ-ից հայ պատգամավոր Մարգար Եսայանն ու վարչապետ Դավութօղլուի նախկին խորհրդական, իշխանական «Aksam» թերթի հոդվածագիր Էթիեն Մահչուփյանը: