|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Քաղաքացի Սիլվարդ Մ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնի նախկին ծառայողի կողմից առերևույթ խոշոր չափերով խարդախություն կատարելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ Սիլվարդ Մ.-ն հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնի նախկին ծառայող Նարեկ Մ.-ն 2014 թվականի դեկտեմբերին, ոստիկանության համակարգում ծառայություն իրականացնելու ժամանակահատվածում, որդուց՝ Արկադի Մ.-ից, գնել է նրան պատկանող ավտոմեքենան, սակայն ո՛չ վճարել է գումարը, ո՛չ էլ՝ վերադարձրել ավտոմեքենան:
Քաղաքացի Սիլվարդ Մ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնի նախկին ծառայողի կողմից առերևույթ խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Կատարվում է նախաքննություն: