|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2016 թվականի հունվարի 25-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.
- Երևան քաղաքի Ներքին Չարբախ 1-ին փողոց՝ մեկ արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
- Հ-10 «Մ-2-Մ-8-Ոսկետափ-Վեդի-Լանջառ-Մ-2» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 12.4 կմ՝ Արարատի մարզի Վեդի քաղաքի վարչական տարածք՝ մեկ արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
- Հ-10 «Մ-2-Մ-8-Ոսկետափ-Վեդի-Լանջառ-Մ-2» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 15.8 կմ՝ Արարատի մարզի Դաշտաքար համայնքի վարչական տարածք՝ մեկ արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: