|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2013 թվականի դեկտեմբերի 9-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքի Էզրաս Հասրաթյան (1 արագաչափ՝ երկու ուղղություններով) փողոցում և Հ-1 «Մ-4-Ջրաբեր-Հրազդան-Հրազդանի քրեակատարողական հիմնարկ» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 13-րդ կմ (Կոտայքի մարզ, Բալահովիտ գյուղի վարչական տարածք) հատվածում (1 արագաչափ՝ երկու ուղղություններով) նոր տեղադրված արագաչափ սարքերը, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ. է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: