|
Փոխարժեքներ
30 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները մոտ ամիսներին կարող են հանվել. հայտնում է РИА Новости-ն:
Նա վստահություն է հայտնել , որ Մինսկի պայմանավորվածությունները շուտով կյանքի կկոչվեն, ինչի արդյունքը կդառնա ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը: Այդ մասին ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։
Ավելի վաղ ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել էր, որ արևմտյան երկրները կարող են 2016 թվականի վերջին կամ 2017-ի սկզբին մեղմացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները։