|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հերթական անգամ հետաձգվեց օֆշորային սկանդալի գործի քննությունը. դատարան չէր ներկայացել գործով մեղադրող Դ. Վեքիլյանը:
Նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանն ասաց, որ արդեն երկրորդ դատական նիստն է՝ մեղադրողը չի ներկայանում դատարան՝ առանց տեղեկացնելու չներկայանալու պատճառների մասին: Նա նշեց, որ դատարանը ստիպված է նրա վարքագծի կապակցությամբ հաղորդում ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին՝ դատական նիստերին մեղադրողի պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով:
Նշենք, որ նիստը սկսվեց մոտ 40 րոպե ուշացումով: Դատավորի խոսքով՝ այդ ընթացքում փորձել են ճշտել մեղադրողի չներկայանալու պատճառները, բայց այդպես էլ չեն կարողացել ճշտել: Այսպիսով` այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 4-ը: