|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է որոշում` սահմանել մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց ՀՀ պետական բյուջեի միջոցներից վարձատրության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
Սույն կարգով կարգավորվում են մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց վարձատրության (կատարված ծախսերի փոխհատուցման) կարգի հետ կապված հարաբերություններն այն դեպքում, երբ «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի 138-րդ հոդվածին համապատասխան` այդպիսի ծառայությունների դիմաց վճարումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
Մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց վարձատրությունը (կատարված ծախսերի փոխհատուցումը) պետական բյուջեի միջոցներից իրականացվում է այն մաքսային մարմնի կողմից, որի նախաձեռնությամբ նշված անձինք ներգրավվել են մաքսային փորձաքննությունը:Մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց վարձատրությունը (կատարված ծախսերի փոխհատուցումը) իրականացվում է մասնագետի կամ փորձագետի կողմից մաքսային մարմնի ղեկավարի անունով ներկայացված դիմումի հիման վրա: