|
Փոխարժեքներ
25 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Խոսքը վերաբերում է դատախազների վարձատրության պաշտոնական դրույքաչափերում փոփոխություններ կատարելուն:
«Այս պահի դրությամբ` դատախազների վարձատրության պաշտոնական դրույքաչափում անհամաչափություն կա` թե\' դատական համակարգի ղեկավար կազմի հետ համադրությամբ, թե\' դատախազների պաշտոնական սանդղակի հետ կապված, թե\' այլ իրավապահ մարմինների, մասնավորապես` քննչական կոմիտեի ու քննչական ծառայության աշխատակիցների հետ համադրությամբ: Այդ իսկ պատճառով առաջարկվում է վերացնել այս անհամապատասխանությունը և սահմանել այլ դրույքաչափ»,- ասաց նախարարը: