|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում կհուղարկավորեն հունվարի 17-ին կախվելու միջոցով ինքնասպան եղած 34-ամյա կնոջը: Նրան առաստաղից կախված են հայտնաբերել հայրական տան ձեղնահարկում:
Yerkir.am-ի հետ զրույցում Աստղաձորի գյուղապետ Ռոբերտ Խաչատրյանը հայտնեց, որ կինն արդեն 5 տարի է ամուսնալուծված է և երեք երեխաներն իրենից առանձին՝ հոր հետ են ապրում: Գյուղապետի խոսքով՝ կնոջ մոտ այս ընթացքում հոգեկան խնդիրներ են առաջացել և հավանաբար հենց այդ հողի վրա էլ նա դիմել է այդ քայլին:
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, մահվան հանգամանքները պարզվում են: