|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության պետ Արման Եդոյանի կողմից Ռուբինյանց փողոցի թիվ 20 շենքի դիմաց հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքից 4 ամիս անց էական նշանակություն ունեցող փորձաքննությունների եզրակացությունները դեռ չեն ստացվել: Այս մասին yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարականյության հետ կապերի բաժնից:
Նշենք, որ Արման Եդոյանն այս գործով դեռևս վկայի կարգավիճակում է: Դեպքի առթիվ նշանակվէլ է դիակի դատաբժշկական, համալիր՝ դատահետքաբանական, դատաքիմիական և մանրաթելային, ինչպես նաև դատաավտոտեխնիկական փորձաքննություն: Հիշեցնենք, որ վրաերթի հետևանքով տեղում մահացել էր 53-ամյա Խ. Մկրտչյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունը շարունակվում է: