|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մոտ 40 օր է անցել Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության պետ Արման Եդոյանի կողմից Ռուբինյանց փողոցի թիվ 20 շենքի դիմաց հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքից: Նշենք, որ Արման Եդոյանն այս գործով վկայի կարգավիճակում է: Դեպքի առթիվ նշանակված` դիակի դատաբժշկական, համալիր՝ դատահետքաբանական, դատաքիմիական և մանրաթելային, ինչպես նաև դատաավտոտեխնիկական փորձաքննության արդյունքները ստանալուց հետո միայն պարզ կդառնա՝ արդյո՞ք Եդոյանը մեղավոր է, թե՞ ոչ:
Այս կապակցությամբ yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե: Ի պատասպան մեր հարցմանը, կոմիտեից հայտնել են, որ քրեական գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները դեռևս չեն ստացվել:
Հիշեցնենք, որ վրաերթի հետևանքով տեղում մահացել էր 53-ամյա Խ. Մկրտչյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունը շարունակվում է: