|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հունվարի 18-ին կյանքի 78-րդ տարում մահացել է շախմատի Հայաստանի բազմակի չեմպիոն Էդուարդ Մնացականյանը: Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Էդուարդ Մնացականյանը ծնվել է 1938 թ. դեկտեմբերի 6-ին Երևանում: 1958, 1959, 1960, 1962 և 1967 թվականներին դարձել է Հայաստանի չեմպիոն:
ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է ուսանողական խաղերի աշխարհի կրկնակի չեմպիոն: Նա տարիներ շարունակ հանդիսացել է Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ:
Էդուարդ Մնացականյանի հանրահայտ սաներն են Ռաֆայել Վահանյանը, Արշակ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը:
1978 թվականին արժանացել է միջազգային վարպետի կոչման: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցաշարերի: 2009 թվականին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Տիգրան Պետրոսյանի անվան ոսկե մեդալով: