|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
2015-ին Հայաստանում գրանցվել է երեխաների թրաֆիքինգի երկու դեպք. այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզման գլխավոր վարչության 3-րդ բաժնի պետ, գնդապետ Նելլի Դուրյանը՝ նշելով, որ 2014-ին նման դեպքեր չէին հայտնաբերվել:
Համաձայն ոստիկանության վիճակագրության՝ անչափահասների նկատմամբ 2015 թվականին կատարվել է 209 բռնություն, որոնցից 16-ը ընտանեկան բռնության դեպքեր են: 2014 թվականին եղել է 184-ը, որոնցից ընտանեկան բռնության դեպքեր` 10:
Նելլի Դուրյանը հայտնեց, որ առանց խնամքի մնացած երեխաների համար հատուկ խումբ է ստեղծվել, որում ներգրավված են իրավասու կառույցների, տեղի ինքնակառավարման մարմինների, հանրային սեկտորի ներկայացուցիչներ: