|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հերքեց տարատեսակ մեկնաբանություններն այն մասին, թե էլեկտրաէներգիայի սուբսիդավորումը մասամբ չի կատարվում: «Ես պատասխանատու հայտարարում եմ, որ սուբսիդավորումը շարունակվում է կառավարության սահմանած կարգով»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան գազի մատակարարման առնչությամբ բանակցություններին, ապա նախարարը նշեց, որ ՀՀ իշխանությունների հետ նման բանակցություններ չեն տարվել: Միաժամանակ հայտնեց, որ նախորդ դեկտեմբերին Երևանում կայացած` Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի էներգետիկայի նախարարների քառակողմ բանակցությունների շրջանակում ևս այդ թեմայով քննարկումներ չեն եղել: Զախարյանը հիշեցրեց, որ Վրաստանի և ռուսական «Գազպրոմ»ի միջև ընթանում են գազի մատակարարման բանակցություններ, սակայն արդյունքների վերաբերյալ որևէ տեղեկատվություն դեռևս չկա: