|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ սուր շնչառական հիվանդությունները սկսում են նահանջել:
Ի դեպ, այսօր H1N1-ից մահացել է արդեն 7-րդ հիվանդը` 35-ամյա մի կին:
Հիշեցնենք, որ նախարարությունը նախորդ շաբաթ ձմեռային արձակուրդները երկարաձգելու առաջարկով դիմել էր ԿԳՆ-ին, արդյունքում` 1 շաբաթով դասերը հետաձգվել էին:
Yerkir.am-ի հարցին, թե հնարավո՞ր է` դասերը կրկին հետաձգվեն, նախարարությունից պատասխանեցին, որ դեռ խոսակցություն չկա այդ մասին, սակայն չի բացառվում. որոշումը կապված կլինի սուր շնչառական վարակների տարածվածության աստիճանից: