|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը հետաձգել է գործարար Լևոն Հայրապետյանի դեմ քրեական գործի քննությունը: Նա մեղադրվում է Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար հափշտակելու մեջ. հայտնում է РИА Новости-ն:
Դատական նիստը կկայանա հունվարի 18-ին: Հայրապետյանի նախկին փաստաբանը հիվանդանոցում է, իսկ նոր պաշտպանին ժամանակ է անհրաժեշտ` գործին ծանոթանալու համար:
Խոսքը Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մոր 700 հազար դոլարի յուրացման մասին է, որում մեղադրվում է Հայրապետյանը:
Գործարարը նաև մեղադրվում է 2009-ին «Սիստեմա» ընկերությանը «Բաշնեֆտ» ընկերությունը վաճառելու գործարքում ներգրավված լինելու մեջ։
Նշենք, որ դատական գործընթացի արդյունքում «Բաշնեֆտ»-ն արդեն վերադարձվել է պետությանը: