|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում եւ անհրաժեշտ է կանխել իրավիճակի սրումը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք մեծ անհանգստությամբ ենք վերաբերվում առհասարակ նրան, ինչ այսօր կատարվում է Կովկասում, հատկապես ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ, շփման գծում, նրան, որ արդեն ծանր հրետանի է գործադրվում, տանկեր, կան կան մարդկային կորուստներ: Ես կարծում եմ, որ մեր երկրների քաղաքական ռեսուրսը պետք է ուղղվի նրան, որպեսզի թույլ չտրվի իրավիճակի անկայունացում: Որպեսզի առանց այդ էլ թեժ վիճակում գտնվող կոնֆլիկտը չվերաճի լայնածավալ զինված բախման»,- ասել է ՀԱՊԿ քարտուղարը:
Նա շեշտել է, որ այդ վտանգը սպառնում է ողջ Կովկասին:
Բորդյուժան նաեւ կոչ է արել ՀԱՊԿ անդամ երկրներին ջանքեր գործադրել իրավիճակը խաղաղեցնելու եւ կրակոցները դադարեցնելու ուղղությամբ: