|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողներին ներկայացրեց անցնող տարում հայաստանյան ընտանիքների եկամուտների չափը:
Սոցիոլոգի խոսքով`դրանք մնացել են նույնը, միայն տասը տոկոսինն է բարձր եղել նվազագույն սպառողական զամբյուղից: ՀՀ բնակչության 10 տոկոսը շարունակում է մնալ ծայրահեղ աղքատ վիճակում: Հայաստանում կրճատվել են փոքր բիզնեսի ծավալները: Ընտանիքների 30 տոկոսը վարկեր է վերցնում, նրանց 90 տոկոսը մի կերպ է մարում դրանք: Հայ ընտանիքների 30 տոկոսն ապրում է նպաստների շնորհիվ, իսկ 80 տոկոսը համարում է, որ իր վիճակը, նախկինի համեմատ, վատացել է։ «Եթե նախկինում դրսից ֆինանսական աջակցություն ստանում էր ամեն երրորդ ընտանիքը, ապա այժմ՝ ամեն տասներորդը»,- ասաց Ադիբեկյանը: