|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գուսան Հայկազունին շատ է ուրախացնում այն, ինչ տեղի է ունենում Բաղրամյան պողոտայում, սա նրան հիշեցնում են 1988-ի իրադարձությունները:
Այսօր լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ երիտասարդներն ըմբոստ առյուծներ են իրեն հիշեցնում: «Ընդդիմություն գոյություն չունի, ավագ սերունդը ձեռքերը լվացել է, և ամեն ինչ մնացել է էս երեխաների հույսին: Ափսոսում եմ նրանց կոտրելը, ջարդելը, եթե դրական ելք էլ չունենա, ապա սա արդեն զարթոնք է»,- ասաց գուսան Հայկազունը:
Ըստ նրա` ըմբոստություն պետք է լինի, քանի որ տունը հանգիստ ոչ ոք չի կառուցում: «Շարժումն այս ձևով մարում է, նրանք պետք է նոր մարտավարություն մշակեն, և եթե նրանց այդ «Մեկ քայլ առաջ»-ն էլ չլիներ, ընդհանրապես կմարեր այն»,- ասաց գուսանը: