|
Փոխարժեքներ
30 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկայում կմեկնի ԱՄՆ, որտեղ ընտանիքի անդամների հետ կնշի Ամանորը: Այսպիսով, Րաֆֆի Հովհաննիսյանի աշնանային քաղաքական-հյուրախաղերը մոտեցան իրենց ավարտին: Իսկ ձմեռային հյուրախաղերը նախատեսված են արդեն հունվարի երկրորդ կեսին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սահմանադրական փոփոխությունների դեմ ձևավորված «Նոր Հայաստան» միավորման անդամները քննարկում են իրենց պայքար միառժամանակ դադարեցնելու և հունվարի երկրորդ կեսին նոր միայն այն վերսկսելու տարբերակը: Ըստ այս մոտեցման կողմնակիցների՝ Ամանորի շեմին իրենց պայքարը հնարավոր չի լինի լայն թափով շարունակել, քանի որ մարդիկ այժմ զբաղված են տոներին նախապատրաստվելով: Իհարկե, «Նոր Հայաստանում» կան նաև մարդիկ, որոնք կարծում են, որ պայքարը չի կարելի ընդմիջել, որովհետև դրանից հետո այլևս չեն կարողանա մարդկանց հրապարակ բերել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: