|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում. հայտնում է shamshyan.com-ը:
«Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի պողոտայում գտնվող «Զովք» սուպերմարկետի դիմաց, ավտովերանորոգման արհեստանոցում, Porsche Cayenne մակնիշի 22 CC 080 համարանիշի ավտոմեքենայի մեջ երիտասարդ տղայի դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ Էրեբունու ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Երևան քաղաքի Սարի Թաղի 3-րդ շարք, 37 տան բնակիչ բնակիչ, 35-ամյա Հովիկ Ռաֆայելյանը: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ավտոմեքենան հաշվառված է իր անվամբ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Չի բացառվում, որ երիտասարդը մահացել է շմոլ գազի հետևանքով»,- կարդում ենք կայքում:
Մանրաամսները` սկզբնաղբյուրում