|
Փոխարժեքներ
25 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսենի Ավակովը, ով օրերս վիճել էր Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի հետ, մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի`մեծ ասուլիսի ընթացքում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի մասին հայտարարությունը:
«Որքան էլ քննադատում եմ Սահակաշվիլին, բայց հաստատ Պուտինը չէ, որ պետք է Ուկրաինայի փոխարեն որոշի ու խորհուրդներ տա: Առանց արյունախումների խորհուրդների գլուխ կհանենք»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր Պուտինը հայտարարել էր, թե, Սահակաշվիլիին նշանակելով Օդեսայի նահանգապետ, թքել են ուկրաինացի ժողովրդի դեմքին: