|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Դեկտեմբերի 25-ին մեծ էկրաններին կհայտնվի Վիգեն Չալդրանյանի «Կոմիտասի լռությունը» ֆիլմը: Հիշեցնենք, որ այս և «Քարվաճառ» լիամետրաժ խաղարկային կինոնկարների ստեղծման նպատակով կառավարությունը 110 մլն դրամ է հատկացրել:
«Վարդապետի լռությունը» ֆիլմը հայ երաժշտարվեստի նահապետ Կոմիտաս Վարդապետի կերպարն առավել խորությամբ և բազմակողմանի բացահայտելու և ժողովրդականացնելու փորձ է լինելու: Ֆիլմի ռեժիսորը Վիգեն Չալդրանյանն է: Կինոնախագիծը բացառիկ է իր բնույթով, քանի որ Կոմիտասին նվիրված լիամետրաժ խաղարկային կինոնկար մինչ օրս չի ստեղծվել:
Ֆիլմի սցենարի հեղինակը Վիգեն Չալդրանյանն է` Ռուբեն Հովսեփյանի համահեղինակությամբ: Ֆիլմում նկարահանվել են` Վարդան Մկրտչյանը, Անի Ղազարյանը, Արտո Խաչատրյանը, Վաչե Շարաֆյանը…