|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Դեկտեմբերի 12-ին, ժամը 13.17-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ հրդեհի բռնկումով, կան տուժածներ. անրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-6 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Բագրատաշեն հատվածի 27-րդ կմ-ում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 35 TO 596 պետհամարանիշի (վարորդ Ռ. Ս. 1994 թ. ծնվ.) և «Ֆոլկվագեն Վենտո» մակնիշի 33 SU 857 պետհամարանիշի ավտոմեքենաները (վարորդ Կ. Զ. 1986 թ. ծնվ.), ինչի հետևանքով «Ֆոլկվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան հրդեհվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ. Ս.-ը, Կ. Ղ.-ը և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ա.-ը (1986 թ. ծնվ.) հոսպիտալացվել են Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.45-ին, մարվել` 13.55-ին:
Հրշեջ-փրկարարներն անջատել են «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի բալոնի փականը: