|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ ՊՆ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում ժամկետային զինծառայող է հրազենային վիրավորում ստացել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը վիրավորումը ստացել է իրեն ամրակցված հրազենից: Նրան նախ տեղափոխել են Ճամբարակի բժշկական կենտրոն, ապա՝ կենտրոնական կլինիկական հոսպիտալ:
Հիշյալ տեղեկությունը մեզ չհաջողվեց ճշտել պաշտպանության նախարարությունից: Փոխարենը yerkir.am-ի հետ զրույցում Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը հայտնեց, որ իրենց մոտ տեղափոխված զինծառայողը ձախ թոքի վնասվածք է ստացել, վիրահատվել է, վիճակը գնահատվում է ծանր: