|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ` ժամը 18-ի սահմաններում, մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել մի երիտասարդ:
Yerkir.am-ի տեղեկություններով` վնասվածքներ ստացածը 18-ամյա Դավիթ Մովսիսյանն է, որին դեպքից հետո անմիջապես տեղափոխել են Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, ապա «Արմենիա» բժշկական կենտրոն: Yerkir.am-ը «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղեկացավ, որ Մովսիսյանը հետազոտության է ենթարկվել նեյրովիրաբուժական բաժանմունքում, նրա վիճակը գնահատվել է կայուն ծանր:
Մեր տեղեկություններով` մի քանի ժամ առաջ երիտասարդին կրկին տեղափոխել են Մալայանի անվան ԲԿ: