|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կներկայացնի բարեփոխումների փաթեթը:
Ըստ «Ակօս»-ի՝ հայտնի է դարձել, որ բարեփոխումների փաթեթը ներկայացնելու միջոցառմանը հրավիրվել են Թուրքիայի ազգային փոքրամասնությունները՝ հայ, հույն, ասորի և բուլղարական համայնքի ներկայացուցիչները:
Միջոցառմանը ներկա կլինի նաև Թուրքիայիում հիմնադրամների ընդհանուր տնօրեն Ադնան Էրթեմը, հիմնադրամների խորհրդարանի՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ Թորոս Ալջանը, Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի տնօրեն Պետրոս Շիրինլիօղլուն և «Քարագյոզյան» որբանոցի հիմնադրամի տնօրեն Տիգրան Գյուլմեզգիլը: