|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱԺ-ում քվեարկության դրվեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված` «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի տարածքների բռնազավթման և հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրենքի նախագիծը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց ՀՀԿ խմբակցության տեսակետը` ասելով, որ Հանրապետականը չի մասնակցի անհեթեթ որակումներով ու շարադրանքով օրինագծի քվեարկությանը, և որ դա կարող է լինել Զարուհի Փոստանջյանի ազգային երազանքը, բայց ոչ օրենքի խնդիր:
ԲՀԿ խմբակցության պագամավոր Միքայել Մելքումյանը վարման կարգով հայտարարեց, որ ԲՀԿ-ն նույնպես չի մասնակցելու քվեարկությանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նույնպես չմասնակցեց քվեարկությանը և վարման կարգով պարզաբանեց, թե ինչու չի մասնակցում: Նա նշեց, որ ինքը ներկա չի եղել այդ օրենքի նախագծի քննարկմանը, ուստի չի մասնակցի քվեարկությանը: