|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի կարծիքով՝ Կենտրոնական բանկն այսօր ավելի շատ քաղաքական մարմին է, քան տնտեսական: ԱԺ նիստում դիմելով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին` նա ասաց, որ ԿԲ յուրաքանչյուր քայլ պետք է պրոֆեսիոնալ լինի, ոչ թե քաղաքական հոտ գա ամեն ինչից:
«Դուք մտել եք քաղաքական դաշտ և քաղաքական շեշտադրումներ եք անում: Բարեկամական խորհուրդ` մի' մտեք քաղաքական դաշտ, առավել ևս, որ առաջիկայում կուտակայինի մասով քննարկումներ են լինելու, փոփոխություններ են լինելու»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Նա նաև նշեց, որ ԿԲ-ն ուղղորդում է տնտեսությունը, ուստի «Ժառանգությունը» չի մասնակցելու ԿԲ նախագահի պաշտոնում Արթուր Ջավադյանի թեկնածության քվեարկությանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ վերջին տարիներին ԿԲ-ի վարած դրամավարկային քաղաքականությունն ուղղված չի եղել տնտեսական աճին: «Ո՞նց կարող է երկիրը ինքնուրույն գնալ իր դրամի արհեստական արժևորմանը, դա անհասկանալի է: Բայց երևույթը բացվում է, երբ դիտարկում են բիզնես միջավայրը, երբ բարգավաճում են մի քանի մենաշնորհների տերեր, իսկ ձեռնարկատիրական դասն արտագաղթում է, և հաջողության հասնելով արտերկրում՝ տրանսֆերտներ է ուղարկում Հայաստան, որի արդյունքում էլ ձևավորվում է գնողունակությունը»,- ասաց նա: Լևոն Զուրաբյանը հավելեց, որ ՀԱԿ-ը չի մասնակցելու ԿԲ նախագահի պաշտոնում Ջավադյանի թեկնածության քվեարկությանը:
ԲՀԿ խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրությանը, որովհետև ունի լուրջ վերապահումներ ԿԲ գործունեության վերաբերյալ:
ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը նշեց, որ ՕԵԿ-ը ազատ է քվեարկելու, իսկ ՀՅԴ խմբակցությունը չհասցրեց արտահայտել իր դիրքորոշումը, քանի որ նիստն ավարտվեց: