Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Այսօր լրագրողների հետ զրույցում գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Մարուխյանը ներկայացրեց մինչ քվեարկության օրը, ինչպես նաև տվյալ պահի դրությամբ ստացված դիմումների, հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը:
Նա նշեց, որ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ հանրաքվեի ընթացքի վերաբերյալ հնարավոր խախտումները ուսումնասիրելու նպատակով: Արմեն Մարուխյանը նշեց, որ գլխավոր դատախազությունը ստացել է մեկ հաղորդում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից՝ գլխավոր դատախազությանը հասցեագրված, որի հիման վրա քրեական օրենսգրքի 149 հոդվածի երկրորդ մասով հարուցվել է քրեական գործ` հանձնաժողովի անդամին նյութապես շահագրգռելու ու նրա լիազորություններին խոչընդոտելու մասով: Տվյալ անձի վերաբերյալ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նույն ժամանակահատվածում դատախազության տարածքային ստորաբաժանումը ստացել է մեկ դիմում Երևանի ընտրատեղամասներից մեկի հանձնաժողովի նախագահ Վահիկ Ալեքսանյանից: Նա բողոքել է, որ իր բնակարանի հոսանքն անջատել են, ինչը նա համարել է որպես իր՝ հանձնաժողովի նախագահի գործունեության խոչընդոտում:
«Այսօր` 13:00 դրությամբ, գլխավոր դատախազություն ընտրախախտումների վերաբերյալ գրավոր դիմումներ չեն ստացվել»,- ասաց Մարուխյանը: