|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն առաջարկել է անջատել համացանցը՝ ծայրահեղական իսլամի դեմ պայքարի համար. հայտնում է Интерфакс-ը:
Նրա կարծիքով` համացանցը խանգարում է երիտասարդության դաստիարակությանը: Երիտասարդությունը սիրում է համացանցում քարոզներ կարդալ, և յուրաքանչյուրը կարող է ինչ-որ վահաբականի լսել:
«Ժամանակին ես երազում էի, որ մեր պետությունում ինտերնետ գործի, բայց հիմա ցանկանում եմ, որ այն անջատվի, այդպես մենք կդադարենք միմյանց սպանել»,- ասել է Կադիրովը:
Ըստ նրա` ինտերնետը նպաստում է վահաբական գաղափարախոսության տարածմանը:
«Դա քաղաքական, տնտեսական և սոցիալական առումով մեծ թերություն է, բայց մենք կդադարեինք միմյանց սպանել»,- շեշտել է Չեչնիայի նախագահը: