|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային խորհուրդ է տվել ավելի ջանասիրաբար զբաղվել պետական գործերով։ Այդ մասին նա գրել է իր Instagram-ում. հայտնում է РИА Новости-ն։
«Մենք շնորհավորում ենք մեր ազգային առաջնորդ Վլադիմիր Պուտինին։ Իսկ Բարաք Օբաման մտածելու տեղ ունի։ Իմ ձիու նկատմամբ պատժամիջոցներ հայտարարելու փոխարեն լավ կաներ ղեկավարին վայել գործերով զբաղվեր»,- գրել է Կադիրովը։
Նշենք, որ նախօրեին հայտնի է դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ Forbes ամսագրի, 2-րդ տարին շարունակ գլխավորում է ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը:
Հիշեցնենք, որ Կադիրովի ձիուն ԱՄՆ-ում արգելել էին մասնակցել ձիարշավի, լիցենզիայի հետ կապված խնդիրներ էին ծագել: