|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ի վերջո հանդիպել է Թուրքիայի իր գործընկերոջ` Մեվլութ Չավուշօղլուի հետ Թուրքիայի կողմից ռուսական օդանավի խոցումից հետո ծագած ճգնաժամից հետո:
Հանդիպումը կայացել է Բելգրադում` ԵԱՀԿ-ի գագաթաժողովի շրջանակներում:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, հանդիպումը տևել է 40 րոպե: Հանդիպումից հետո Լավրովն ասել է, որ Չավուշօլուն որևէ նոր բան չի ասել` կրկնելով այդ երկրի վարչապետի ու նախագահի մոտեցումները:
Իր հերթին Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ լավրովի հետ բանակցությունները Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունների խնդիրները չեն լուծել :