|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հոկտեմբերի 15-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք: Այս մասին ասված է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում առարկայական քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նախարարներն ընդգծել են հիմնախնդրի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը։ Վերահաստատվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտությունը: Գործնական առումով նշվել է կրակի դադարեցման ռեժիմի անհապաղ հաստատման անհրաժեշտությունը և դրա պահպանման վերահսկողության մեխանիզմների համաձայնեցումը:
Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմների շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ քայլերի օպերատիվ համաձայնեցման կարևորությունը՝ իրական արդյունքների հասնելու նպատակով: