|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ մտել են այնպիսի ճգնաժամի մեջ, որը չեն ցանկանում. տեղեկացնում է Demokrathaber-ը:
«Այս ճգնաժամը պայմանավորված չէ Թուրքիա-Ռուսաստան անմիջական խնդրով»,- ասել է նա:
Դավութօղլուի խոսքով՝ որքան կարևոր են Թուրքիայի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները, այնքան էլ` Թուրքիայի սահմանների պաշտպանությունը:
«Եկեք բոլոր հարցերը քննարկենք սեղանի շուրջ: Մի երկրի պատժելու համար նրա գործարարներին պատժելը համաշխարհային օրենքի դեմ է»,- ասել է Թուրքիայի վարչապետը՝ նկատի ունենալով ՌԴ-ի՝ թուրք գործարարների նկատմամբ պատժամիջոցները: