|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսպանիայի Վալենսիայի մարզի Ալզիրա քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Վալենսիայի «Արարատ» հայկական միությունից:
Նոյեմբերի 25-ին Ալզիրայի քաղխորհրդի նիստում բոլոր 5 կուսակցությունները միաձայն կողմ քվեարկեցին Արարատ հայկական միության ներկայացրած բանաձևին՝ 20-րդ դարի առաջին սպանդը որակելով ցեղասպանություն եզրույթով և դատապարտելով Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը:
Նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ, քաղաքապետ Դիեգո Գոմեսը հայկական միության ներկայացուցիչներին խոստացավ՝ բանաձևը հասցնել այլ կառավարություններին և հատկապես՝ Վալենսիայի և Իսպանիայի խորհրդարաններ:
Ալզիրան դարձավ Իսպանիայի թագավորության 12-րդ քաղաքը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: