|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իսպանիայի Բետերա քաղաքի քաղաքապետարանի լիագումար խորհուրդը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. տեղեկացնում է armeniangenocide100-ը:
Որոշման մեջ նշվում է, որ 1915-1921թթ., հատկապես` երիտթուրքերի ռեժիմի ընթացքում, ներկայիս Թուրքիայի տարածքում տեղի ունեցավ հայ ժողովրդի կոտորածների և տեղահանումների շարք, որի ժամանակ զոհվեց 1.5 միլիոն հայ, ևս 2 միլիոնը ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը և ապաստան գտնել ամբողջ աշխարհում՝ ստեղծելով հայկական սփյուռքը:
Բետերայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և դատապարտում մարդկության դեմ հանցագործությունները, որ կատարվեցին դրա ընթացքում: