|
Փոխարժեքներ
26 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.31 |
| EUR | ⚊ | € 439.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.8182 |
| GBP | ⚊ | £ 500.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.98 |
Արդեն հայտնել ենք, որ շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները քիչ առաջ վերադարձել են Երևան: Հայաստանի տղամարդկանց հավաքականի նորեկ Կարեն Գրիգորյանը «Զվարթնոց» օդանավակայանում խոսեց Եվրոպայի առաջնության մասին:
«Մրցաշարն անցավ շատ լարված պայքարում: Նույնիսկ վերջին տուրից հետո վստահ չէինք որ գրավել ենք մրցանակային տեղ, քանի որ 2-4 տեղերն էինք կիսում, սակայն լրացուցիչ միավորներով կարողացանք գրավել 2-րդ հորիզոնականը:
Այս հավաքականի կազմում խաղալն ինձ համար մեծ պատիվ է: Ներքուստ լարվածություն կար ինձ մոտ, քանի որ առաջին անգամ էի մասնակցում: Մեր թիմում շատ ջերմ մթնոլորտ է, և դա պատճառներից մեկն է, որ ունենք ուժեղ հավաքական»-ասաց Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Ռեյկյավիկում անցկացված շախմատի Եվրոպայի թիմային առաջնություն շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը նվաճել էր փոխչեմպիոնի կոչումը: