|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը։
Նիստում, ի թիվս այլ հարցերի քննարկվել են դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում դատախազական լիազորությունների իրականացմանն առնչվող հարցեր:
ՀՀ գլխավոր դատախազը հատուկ ընդգծել է նախընտրական, ընտրական և հետընտրական շրջանում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման՝ այդ թվում զանգվածային միջոցառումների միջոցով իրենց դիրքորոշումն արտահայտելու կարևորությունը և այդ գործընթացներին ապօրինի որևէ միջամտության անթույլատրելիությունը:
ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է, որ յուրաքանչյուր նման ահազանգով, հիմքերի առկայության դեպքում, դրանց տրվի համապատասխան քրեաիրավական գնահատական: Գ. Կոստանյանը հանձնարարել է նաև պատշաճ հսկողություն իրականացնել՝ իրավապահ մարմինների կողմից զանգվածային միջոցառումների, ինչպես նաև ողջ ընտրական գործընթացի օրինականությունը ապահովելուն ուղղված գործողությունների նկատմամբ, կազմակերպելու համար բնականոն ընտրական գործընթացի իրականացումը:
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ: